Միջազգային 

Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է բանակային ուժերը կիրառել Սիրիայում և Իրաքում

analitik.am

Թուրքիայի խորհրդարանը թույլտվություն է տվել ազգային զինված ուժերը երկրից դուրս կիրառելու և երկրի տարածքում արտասահմանյան զորքերի ներկայության համար:

Ինչպես գրում է РИА Новости-ն` կապված Սիրիայում և Իրաքում իրավիճակի սրման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից աճող ապառնալիքի հետ` Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին` անհրաժեշտության դեպքում միջսահմանային գործողություններին թուրքական բանակի մասնակցության խնդրանքով, ինչպես նաև՝ թույլտվություն խնդրելով Թուրքիայում օտարերկրյա պետությունների զինված ուժերի ներկայության համար: Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում:

Քվեարակող 396 պատգամավորից կողմ են քվեարկել 298-ը, դեմ` 98-ը: 

Նույն շարքից