Միջազգային 

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

analitik.am

Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի՝ Լեռնային Ղարաբաղ այցի, ինչպես նաև սեպտեմբերի 23-26-ը Փարիզում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում ներկայացված Լեռնային Ղարաբաղի պատճառով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը երկրի ԱԳՆ-ին, Ազգային ժողովին և ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերությանը բողոքի նոտա և նամակներ է հղել, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ «նման անօրինական գործողությունները սադրանք են»։ 

 

Այս ամիս սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։

Նույն շարքից