Միջազգային 

Իսլամիստների կողմից սպառնալիքներն ավելին չեն, քան Ռուսաստանի կողմից. ԱՄՆ Պետդեպ

analitik.am

ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ռուսամետ անջատողականներին զենք մատակարարելու համար՝ սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին համաձայնագրի հաստատումից հետո, գրում է Обозреватель-ը։

«Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել անջատողականներին, նույնիսկ հրադադարի հաստատումից հետո»,- ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։

Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ միջազգային ահաբեկչության կողմից սպառնալիքը Կենտրոնական Եվրոպայի համար 2-րդ լուրջ խնդիրն է։

««Իսլամական պետության» սպառնալիքը Կենտրոնական Եվրոպայում այնքանով է մեծ, որքան Ռուսաստանի կողմից սպառնալիքը։ Մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի կենտրոնական եվրոպական տարածքը անհասանելի դարձնենք ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարների ներխուժման համար»,- ասել է Նուլանդը։

Նույն շարքից