Միջազգային 

Ձևավորվել է հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը

analitik.am

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն ձևավորվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին» այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցել են երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը երկրի ղեկավարների մակարդակով տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում: ԱՊՀ գործադիր կոմիտեի տվյալների համաձայն` նույն օրը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասի խոսքով` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց մեծ մասն արդեն համաձայնեցված է:

Նույն շարքից