Միջազգային 

Հալեպի հայկական թաղամասի վրա ՄԱԿ-ի կողմից արգելված դյուրավառ նյութով տակառներ են նետել

analitik.am

Զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են նապալմ նյութով պատրաստված տակառներով, ինչի հետևանքով հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ:

 

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ անօթևան բնակիչներին օգնության են հասել Նոր գյուղի ակումբի տղաները, որոնց ջանքերով հաջողվել է մարել հրդեհն ու անվնաս դուրս բերել ժողովրդին:

 

Նշենք, որ նապալմը դյուրավառ հեղուկ է, և Միացյալ ազգերի կազմակերպությունը 1980թ.-ից դրա գործադրումը քաղաքացիների դեմ ռազմական հանցագործություն է համարել:

Նույն շարքից