Միջազգային 

Սիրիայում «Ալ-Կաիդան» գումարներ և զենք է ստացել ԱՄՆ դաշնակիցներից. Բայդեն

analitik.am

Սիրիայում գործող ահաբեկիչները, այդ թվում՝ «Ալ-Կաիդա» խմբավորման գրոհայինները, ֆինանսավորում և այլ աջակցություն են ստացել տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներից, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, գրում է Взгляд-ը:

 

«Սիրիայում մեր ամենամեծ խնդիրը տարածաշրջանի մեր դաշնակիցներն են եղել։  Թուրքերը հիանալի ընկերներ էին մեզ համար, ինչպես և սաուդացիները, Էմիրությունների բնակիչները և մյուսները: Բայց ի՞նչ էին նրանք անում: Նրանք չափազանց կենտրոնացած էին նրա վրա, որպեսզի տապալեն Բաշար ալ Ասադին և միջնորդավորված պատերազմ էին տանում սուննիների և շիաների միջև, նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննա զենք են ուղղել բոլորին, ով համաձայնում էր պատերազմել Ասադի դեմ»,- նշել է Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում:

 

«Մարդիկ, ովքեր ստանում էին այդ օգնությունը, «Ջեբհաթ ան-Նուսրայի», «Ալ-Կաիդայի» գրոհայիններն էին և աշխարհի այլ հատվածներից ժամանած ծայրահեղական տրամադրված տարրեր: Մտածում եք՝ ես չափազանցնո՞ւմ եմ: Ինքներդ նայեք՝ ինչի է այդ ամենը հանգեցրել»,- ասել է Բայդենը:

 

Այժմ, ԱՄՆ փոխնախագահի խոսքով, տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցները գիտակցել են իրենց սխալը և համաձայնել մտնել Վաշինգտոնի ղեկավարած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի մեջ:

Նույն շարքից