ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն անհանգստություն է արտահայտել Միջազգային Կարմիր Խաչ կազմակերպության աշխատակցի մահվան ու Դոնբասում դպրոցի գնդակոծության կապակցությամբ` կոչ անելով թույլ չտալ «փխրուն զինադադարի» աղետը, որը կարող է վերաբերել ամբողջ տարածաշրջանին, գրում է BBC-ն:
«Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ բոլոր շահագրգռված կողմերը վստահորեն կհետևեն սեպտեմբերի 19-ի հուշագրով իրենց պարտավորություններին զինադադարի ռեժիմին աջակցելու համար»,- ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Չորեքշաբթի օրը Դոնեցկի գնդակոծության արդյունքում զոհվել է նվազագույնը 10 մարդ: Կարմիր Խաչի 38-ամյա աշխատակից Լորան Դյուպասկեն ևս սպանվել էր նախօրեին քաղաքի գնդակոծության ժամանակ:
«Մենք խորապես ցնցված ենք այս կորստով»,- նշվում է Կարմիր Խաչի հայտարարության մեջ: