Սիրիայում գործող ահաբեկիչները, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի» գրոհայինները, ֆինանսավորում և այլ աջակցություն են ստացել տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներից: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
«Մեր գլխավոր խնդիրը Սիրիայում եղել են մեր դաշնակիցները տարածաշրջանում,- Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ասել է Բայդենը:- Թուրքերը հրաշալի ընկեր են եղել մեզ համար, ինչպես սաուդցիներ, Էմիրությունների բնակիչները և այլք: Բայց ի՞նչ արեցին նրանք: Նրանք չափազանց կենտրոնացած էին (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին պաշտոնանկ անելու վրա, և միջնորդավորված պատերազմ էին վարում սուննիների և շիաների միջև, նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննաներ զենք են ուղարկել բոլորին, ովքեր համաձայնում էին կռվելԱսադի դեմ»:
Հիմա, Բայդենի խոսքով, տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները գիտակցել են իրենց սխալը և համաձայնել են ընդգրկվել Վաշինգտոնի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայում:
«Անսպասելիորեն նրանք բոլորը հասկացան՝ ինչն է բանը»,- ասել է նա: