Միջազգային 

Լուկաշենկոն կմիջամտի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել շարունակել իր միջնորդական առաքելությունն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար:


«Եվրանյուզի» լրագրողի հետ զրույցում նա պատմել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագրի մասին և չի բացառել որպես խաղաղարար բելառուսական զորքերի մասնակցությունը հակամարտությանը: Ծրագիրը դեռեւս չեն ընդունել, սակայն այն դեռևս մնում է սեղանին:


«Ինձ համար դա չափազանց վտանգավոր ու սարսափելի բան է, քանզի կա ՌԴ անվստահությունը Արևմուտքի հանդեպ ու Արևմուտքինը` ՌԴ հանդեպ, Ամերիկայինը Ռուսաստանի հանդեպ ու Ռուսաստանինը` Ամերիկայի հանդեպ, բայց ես պատրաստ եմ օգտագործել նաև իմ զինված ուժերը հակամարտող կողմերին բաժանելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Նույն շարքից