Միջազգային 

Ադրբեջանում Սերբիայի դեսպանատան հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր. Սերբ նախարար

analitik.am

Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Բելգրադում կայացած Հայաստանի և Սերբայի արտգործնախաարների ասուլիսը համեմված է եղել Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններով՝ ընդ որում երկու կողմից էլ։


Մասնավորապես Սերբիայի արտգործնախարարը Իվիցա  Դաչիչը հայտարարելով Երևանում դեսպանատուն բացելու Սերբիայի կառավարության մտադրության մասին, բառացիորեն ասել է՝  ժամանակին միայն Ադրբեջանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր պարունակում։

 

Էդվարդ Նալբանդյանն էլ հանգամանալից փաստերով սերբ լրագրողներին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։

 

Մեր աղբյուրները հայտնում են, որ Նալբանդյանի հայտարարությունը Բելգրադում, թե Հայաստանը դիրքորոշումը Կոսովոյի հարցում անփոփոխ է մնացել, երախտագիտությամբ է ընդունվել Բելգրադում։

Նույն շարքից