Միջազգային 

Բրիտանական հետախուզության նոր ղեկավար է նշանակվել Ալեքս Յանգերը

analitik.am

Բրիտանական ՄԻ-6 արտաքին հետախուզության նոր ղեկավար է նշանակվել Ալեքս Յանգերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդին:


Ըստ աղբյուրի՝ Յանգերն իր պաշտոնը կստանձնի հաջորդ ամիս:

 

Հունիսին ՄԻ-6-ի նախկին ղեկավար Ջոն Սոուերսը հրաժարական էր տվել՝ այսպես կոչված «Սնոուդենի գործի» բացահայտումներին զուգահեռ: Նա իր պաշտոնը կլքի նոյեմբերին՝ պաշտոնավարման  հնգամյա ժամկետը լրանալուն պես:

 

Յանգերը ՄԻ-6-ում ծառայում է 1991 թ.-ից: Վերջին երկու տարիներին նա համակարգել է  հետախուզական գործողությունները ողջ աշխարհում, իսկ մինչ այդ աշխատել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով: Եղել է նաեւ ՄԻ-6-ի ներկայացուցիչ Աֆղանստանում:

Նույն շարքից