Միջազգային 

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Ասօր ես ստորագրել եմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Դա մեր մտերիմ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրմանն ուղղված մեր աշխատանքում կարևոր փուլ է»,- ասել է նա Ռուսաստանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

 

Մաքսային միության և Միասնական տնտեսական գոտուց հետո ինտեգրման հաջորդ փուլին անցնելու մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածություններն ամրագրող փաստաթուղթը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են մայիսին: Այդկերպ, ինչպես գրում է գործակալությունը, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման «նոր հզոր կենտրոն»: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել էր պայմանագիրը չորեքշաբթի:

 

Ակնկալվում է, որ Ղազախստանն ու Բելառուսը կվավերացնեն պայմանագիրը մինչ հոկտեմբեր ամսին Մինսկում երեք երկրների առաջնորդների հանդիպումը:

 

ՌԴ նախագահը, հինգշաբթի ելույթ ունենալով «Россия зовет!» համաժողովի ժամանակ, հիշեցրել է, որ ավարտվում է Միությանը Հայաստանի միանալու գործընթացը և ակտիվ երկխոսություն է ընթանում Ղրղզստանի հետ: Հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որի շրջանակներում նախատեսվում է լուծել միություն Ղրղզստանի և Հայաստանի ընդունման հարցը:

Նույն շարքից