Միջազգային 

Շվեդիան չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին

analitik.am

Շվեդիայի կառավարության նոր ղեկավար Ստեֆան Լևենը հայտարարել է իր կաբինետի կազմն ու աշխատանքային ծրագիրը՝ նշելով, որ իշխանութունները մտադիր են ամրացնել պաշտպանությունը և համագործակցությունն այդ ոլորտում այլ հյուսիսային երկրների հետ, սակայն Ստոկհոլմը մտադիր չէ անդամակցություն փնտրել ՆԱՏՕ-ում:

 

Արտաքին քաղաքականության ոլորտում նոր կառավարությունը կաջակցի ԴԱԻՇ-ի դեմ ՄԱԿ-ի պայքարին, ինչպես նաև մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

 

Ներքին քաղաքականության ոլորտում առաջնահեթություններից են հանածո վառելիքի վնասակար արտանետումների զգալի նվազեցումը: ԱԷԿ-ները կփոխարինվեն էներգիայի վերականգնվող աղբյուրներով:

Նույն շարքից