Միջազգային 

Դամասկոսը Սիրիայի տարածքում Թուրքիայի ցանկացած գործողություն կդիտի որպես ագրեսիա

analitik.am

 

Թուրքիայի կողմից ցանկացած գործողություն Սիրիայի տարածքում կդիտարկվի որպես ագրեսիա: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` ՍԱՆԱ գործակալությանը հղումով, այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջազգային հանրությունը և մասնավորապես` ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք վերջ դնեն թուրքական ղեկավարության վտանգավոր գործողություններին, որոնք սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում խաղաղության համար: Նրանք պետք է իրական խիստ դիրքորոշում ունենան և պատասխանատվության կանչեն Անկարային կործանարար գործողությունների համար և ստիպեն Թուրքիային՝ հետևել Անվտանգության խորհրդի բանաձևերին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի թույլատրել է թուրքական բանակին՝ մասնակցել Իրաքի և Սիրիայի տարածքում ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման իրականացվող ռազմական գործողություններին: 

Նույն շարքից