Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը իր պաշտոնում վերընտրվելու համար ստիպված կլինի պայքարել նաև երկրորդ փուլում, հայտնում է BBC-ն:
Նա ընտրությունների առաջին փուլում հաղթել է՝ ստանալով ձայների 42%-ը, սակայն լիակատար հաղթանակի համար նա ստիպված կլինի պայքարել երկրորդ փուլում, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին:
Նրա մրցակիցը կլինի Աչիո Նավեսը, ով առաջին փուլում 34% ձայն է հավաքել:
Կիրակի օրը կայացած ընտրություններում ավելի քան 142 մլն մարդ պետք է մասնակցեր: Մասնակցել է նրանց 80%-ը: Բրազիլիայում քվեարկելը պարտադիր է 18-70 տարեկան անձանց համար: