Ամենամյա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 2016 թվականին կանցկացվի Վրաստանում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հայտարարությանը:
Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդած տեղեկատավության համաձայն՝ այդ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Ընդ որում, խորհրդարանում նշում են, որ նման մասշտաբի միջազգային հանդիպումը Վրաստանում աննախադեպ իրադարձություն է: