Միջազգային 

Ներուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը նկատում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ակտիվության աննախադեպ աճ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով այցով գտնվում է Լեհաստանում, հայտարարել է, որ դաշինքն իր զորքերը կարող է տեղակայել որտեղ հարմար է: Ներուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը նկատում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ակտիվության աննախադեպ աճ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:


Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն իր արևելյան սահմանների մոտ զգալիորեն ուժեղացրել է ակտիվությունը և հայտարարել իր Արձագանքման ուժերի բարձր տեղաշարժով առաջնային խումբ ստեղծելու մասին:


«Հաջորդ տարի նախարարների հանդիպման ժամանակ մենք կընդունենք արագ արձագանքման ուժերի վերաբերյալ որոշում: Բայց նույնիսկ մինչ դրանց ստեղծումը՝ ՆԱՏՕ-ն առանց այն էլ հզոր բանակ ունի: Մենք կարող ենք այն տեղակայել որտեղ ցանկանանք»,- ասել է Սթոլթենբերգը:

Նույն շարքից