Միջազգային 

Բայդենը ներողություն է խնդրել ԱՄԷ-ից

Կիրակի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել Արաբական Միացյալ Էմիրություններից իր խոսքերի համար. նա ասել էր, որ այդ երկիրն իբր աջակցել է Սիրիայում ահաբեկիչներին: Այս մասին գրում է TASS-ը:


Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զաիդ էլ-Նահահյանի հետ և «պարզաբանել իր խոսքերը»:


Ավելի վաղ՝ շաբաթ օրը, ԱՄՆ փոխնախագահը ստիպված էր բացատրություն տալ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը, ինչպես ԱՄԷ-ի ղեկավարությունը, պահանջել էր ներողություն խնդրել:

Նույն շարքից