Միջազգային 

Շվեդիան կդառնա Պաղեստինը ճանաչած առաջին եվրոպական երկիրը

Շվեդիան ներկայացրել է իր առաջին ձախակենտրոն կառավարությունը և անակնկալ մատուցել՝ հայտարարելով մի նախաձեռնության մասին, որն իրենց նախընտրական ծրագրում չի եղել, գրում է Euronews-ը։

 

Երկիրը կճանաչի Պաղեստինը և, այդպիսով, կդառնա այն ճանաչած առաջին եվրոպական երկիրը։

 

Առաջին անգամ սոցիալ- դեմոկրատները Կանաչների հետ են համագործակցում, և խիստ հավասարություն կա կին և տղամարդ նախարարների միջև՝ 12 պաշտոն յուրաքանչյուրին։

 

ԱՄՆ-ն այս նախաձեռնությունը քննադատել է, ինչին հետևել է շվեդ պաշտոնյայի արձագանքը։  Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրեմն ասել է, որ Ստոքհոլմի արտաքին քաղաքականությունը կախված չէ Միացյալ Նահանգներից։  

Նույն շարքից