ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների կողմից գերեվարված 26-ամյա ամերիկացի Փիթեր Քասսիգի ծնողները բացահայտել են նամակի բովանդակությունը, որը որդին իրենց էր ուղարկել դեռ հունիսին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդունելով իսլամ և նոր անուն՝ Աբդուլ-Ռահման Քասսիգ, երիտասարդը գրում է, որ վախենում է մեռնելուց, քանի որ չգիտի՝ արդյոք ինքը որևէ հույս ունի՞:
Միաժամանակ գերին ծնողներին կոչ է անում սփոփվել այն մտքով, որ ինքը Սիրիա է մեկնել «տառապանքները թեթևացնելու» համար:
Ուրբաթ երեկոյան համացանցում տեղադրված վերջին տեսագրության մեջ իսլամիստները սպառնում են հաջորդը գլխատել Քասսիգին՝ բրիտանացի Ալան Հենինգից հետո: