Միջազգային 

Լուկաշենկոն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:


Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ Լուկաշենկոն քննարկել է գերազանցապես տնտեսական հարցեր: Կողմերը բարձր են գնահատել տնտեսական ոլորտում Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը:

 

Ընդգծելով, որ արտաքին քաղաքականության հարցում երկու երկրների տեսակետերը գրեթե համընկնում են` Մամեդյարովը կարևորել է ապրանքափոխանակության ավելացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Նույն շարքից