Այսօր հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետագա կայացման և զարգացման խնդիրները: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամլո ծառայությանը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիական տնտեսական միության հետագա կայացման և զարգացման խնդիրներին»,- նշել են մամլո ծառայությունում: Այդ կապակցությամբ քննարկվել է «ԵՏՄ-ի մասին պայմանագրի միաժամանակյա վավերացման թեման»: