ԵՄ-ն պատրաստվում է մերժել Ֆրանսիայի 2015 թվականի բյուջեն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը նշում է, որ այդ հարցի լուծումը կդառնա ամենալուրջ փորձությունը Բրյուսելի նոր լիազորությունների համար, որոնք մշակվել են եվրոգոտու սուվերեն պարտքի կրկնակի ճգնաժամի կանխման համար:
Սեպտեմբերին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ 4.3 տոկոսը: Ավելի վաղ այդ ցուցանիշը ծրագրվել էր 3 տոկոսի շրջանում: Երկրի կառավարությունը նաև նախատեսել է հասնել ծախսերի հոդվածի նվազման մինչև ՀՆԱ 0.2 տոկոս, չնայած 0.8 տոկոսի ցուցանիշի մասին Բրյուսելի հետ պայմանավորվածություններին:
Արդյունքում բյուջեն կարող է լրամշակման ուղարկվել Փարիզ՝ հայտարարում են եվրոպացի պաշտոնյաները: Չի բացառվում, որ Եվրահանձնաժողովում ևս մեկ բյուջետային «դիմակայություն» տեղի ունենա Իտալիայի հետ: Նշվում է, որ եթե Փարիզին ու Հռոմին հաջողվի անտեսել նոր նորմերը, ապա Բրյուսելի վարկանիշը լրջորեն կխաթարվի:
Համաձայն նոր կանոնների՝ Եվրահանձնաժողովն ունի անդամ երկրների բյուջեներում փոփոխոթույուններ պահանջելու իրավունք՝ մինչ դրանք կներկայացվեն խորհրդարաններում: