Միջազգային 

Պրահայում ռուս-վրացական առաջիկա հանդիպմանը կարծարծվի աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը

Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի կեսերին, ենթադրվում Է՝ 15-16-ին եւ, ինչպես միշտ, կողմերը կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները եւ այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այդ մասին  հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

Աբաշիձեի խոսքով՝ ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաները կլինեն առեւտրական, մշակութային, մարդասիրական եւ տնտեսական հարցերը, ինչպես նաեւ երկրների միջեւ ավիահաղորդակցության վերսկսման թեման: Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նշել Է, «թե բացառված չԷ, որ խոսք կլինի նաեւ Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին»:

 

Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է ի պատասխան Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նույն շարքից