Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային լրատվամիջոցի:
CNN հեռուստաալիքի հետ զրույցում Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայի տարածք ցամաքային զորքեր մտցնելու մասին հարցին:
Նա նշել է, թե Թուրքիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների կմասնացի միայն այն պայմանով, որ երկրի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարվի:
Դավութօղլուի խոսքով՝ Սիրիայում ահաբեկիչների ակտիվացման պատճառը նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմն է:
«Քանի դեռ Բաշար ալ-Ասադը շարունակում է պաշտոնավարել, սիրիական ավելի մեծ թվով քաղաքներ են անցնելու «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ», - հայտարարել է Դավութօղլուն:
Ի դեպ, նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել Թուրքիա դաշինքի ցամաքային ուժեր մտցնելու հնարավորությունը, եթե այդ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ հայտնվի:
«Մեր գլխավոր խնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»,- ասել է Են Ստոլտենբերգը՝ պատասխանելով Սիրիայում իրադարձությունների մասին հարցին: