Միջազգային 

Պորոշենկոն և Մերկելը առաջընթացի բացակայություն են արձանագրել խաղաղ կարգավորման գործում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ նշել, որ Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված առաջընթացի բացակայությունը սպառնալիքի տակ է դնում խաղաղ կարգավորման ծրագիրը, տեղեկացնում է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:


Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մերկելին հումանիտար օգնության համար եւ հայտնել, որ Գերմանիայից ուղարկված 112 բեռնատարներն արդեն հատել են սահմանը եւ ուղեւորվում են Կիեւ:


Զրուցակիցները նաեւ նշել են, որ ինքնահռչակ ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում ընտրությունները պետք է անցկացվեն Ուկրաինայի օրենսդրության համապատասխան եւ կայուն հրադադարի պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից