The Moscow Times-ը հայտնում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բացահայտված ծրագրի մասին, որով նախատեսվում էր օգտվել ռուսական իշխանությունների կոռումպացվածությունից:
Իրաքի իսլամիստների հրամանատարի տանը հայտնաբերված փաստաթղթի համաձայն, որի իսկությունը ճշտվում է, իսլամիստները մտադիր էին Ռուսաստանի նախագահին կաշառել՝ նրան տրամադրելով իրենց ենթակայության տակ գտնվող նավթային ռեսուրսներին հասանելիություն:
Փոխարենը՝ նրանք պահանջելու էին հրաժարվել Իրանի հետ գործակցությունից, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարելուց: Իսկ իրենց համար տվյալներ էին պահանջելու Իրանի միջուկային ծրագրից: Նույն ծրագրով նախատեսվում էր խարխլել Իրանի խավիարի արդյունաբերությունն ու գորգագործությունը:
Ընդհանուր առմամբ, փատաթուղթը 70 առաջարկ է պարունակում:
Մեկ ամիս առաջ նույն իսլամիստները Պուտինին սպառնացել էին պատերազմ հրահրել Ռուսաստանի հարավում: