Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին ժամանել Է Թեհրան՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրին վերաբերող չլուծված հարցերը: Այդ մասին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը, նշելով, որ պատվիրակությունը գլխավորում Է միջազգային այդ կազմակերպության գլխավոր տնօրենի՝ անվտանգության հարցերով տեղակալ Թերո Վարիորանտան:
Ինչպես գործակալությանը հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին, հոկտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության անդամները եւ նրանց իրանցի գործընկերները «կվերսկսեն թափանցիկության ապահովման մնացած երկու միջոցառումների կատարման հետ կապված հարցերի քննարկումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: