Միջազգային 

Աստրախանը դուրս է եկել Ռուսաստանի կազմից. հաքերները կոտրել են շրջանի պաշտոնական կայքը

Ռուսաստանի Աստրախանի շրջանային դումայի կայքում լույս հոկտեմբերի 7-ին հայտարարություն է հրապարակվել այն մասին, որ շրջանը դուրս է գալիս Ռուսաստանի Դաշնության կազմից և ստեղծում է Ստորին Վոլգայի Ժողովրդական Հանրապետություն:

 

«Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ մի քանի ժամ անց հայտարարությունը հեռացվել է: Հայտնի է դարձել, որ դա հաքերների ձեռքի գործն է:

 

Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում, չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի: Մեղավորներին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից