Մարդասիրական կազմակերպությունները մասնակցում են մեծավմասամբ քրդերով բնակեցված սիրիական Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաքի բնակիչների տարհանման գործին: Այժմ քաղաքի փողոցները զբաղեցնում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: Տեղի բնակիչները փախչում են՝ վախենալով կոտորածից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ քաղաքի բնակիչները փախչում են հարևան Թուրքիա:
Հարյուրավոր վիրավոր զինվորականներ և շրջանի խաղաղ բնակիչներ հատում են սահմանը շտապօգնության մեքենաներով:
BBC-ի թղթակիցը սահմանի թուրքական հատվածից հայտնում է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Քոբանիի վրա՝ երկարատև թռիչքներից հետո:
Թուրքական տանկերի խմբավորումը կանգնած է սիրիական քաղաքի մուտքի մոտ գտնվող բլրի վրա: