Միջազգային 

Լուգանսկի որոշ շրջանների սահմանները Գերագույն ռադան ցանկանում է փոխել

Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ Լուգանսկի որոշ շրջանների սահմանների փոփոխության մասին որոշման նախագիծ է ընդունել, հաղորդում է ria.ru-ն: Այդ որոշումը ստացել է 236 խորհրդարանականի քվեն՝ պահանջվող 226 նվազագույնի դեպքում:

 

«Խոսքը մի քանի բնակավայրերի մասին է, որոնք գտնվում են հակաահաբեկչական գործողության գոտու երկայնքով: Այդ հողերը դեռ անցնում են շրջանի հսկողությանը, որտեղ կան աշխատող շրջանային խորհուրդներ, որտեղ աշխատում է գանձապետարանը»,- բացատրել է նախագծի հեղինակ Լուգանսկի շրջանի նահանգապետ Գենադի Մոսկալը:

 

Իր հերթին խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը նշել է, որ շրջանների սահմանների փոփոխությունը կունենա ժամանակավոր բնույթ:

 

Ռադայում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ Ռուսլան Կնյազևիչն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ Լուգանսկում որոշ շրջաններ չեն վերահսկվում ուկրաինական իշխանությունների կողմից: Նրա խոսքով՝ սահմանները փոխելու որոշումը թույլ կտա անհապաղ բացել այդ տարածքներում Պետական գանձարանի գրասենյակներ, վճարել թոշակներ և աշխատավարձեր, ինչպես նաև իրականացնել սոցիալական ծառայությունների ողջ փաթեթը:

Նույն շարքից