Միջազգային 

Կրեմլում անտարբեր են Խոդորկովսկու հայտարարությունների նկատմամբ. Պուտինի խոսնակ

Կրեմլում չեն հետևում ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ելույթներին և հարցազրույցներին, որոնք նա տալիս է բանտից ազատվելուց հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, գրում է korrespondent.net-ը:

 

«Նա այնքան երկար է մնացել բանտում, որ կորցրել է իրականության հետ կապը»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Խոդորկովսկին բարոյական հիմքեր չունի «մեզ հանդիմանելու համար»:

 

Korrespondent.net-ը հիշեցնում է, որ Խոդորկովսկին ավելի վաղ հայտարարել է, որ դիտարկում է Ռուսաստանի նախագահ դառնալու հնարավորությունը, «եթե դա պահանջվի ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար»:

Նույն շարքից