Միջազգային 

Հռոմի պապը 2015թ. կայցելի Ֆրանսիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015թ. կայցելի Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով պապի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:


Պապի այցի կոնկրետ ժամկետները չեն նշվում: Հայտնի է, որ նախքան Ֆրանսիա այցելելը Պապը կլինի Ստրասբուրգում, որտեղ նոյեմբերի 25-ին հանդես կգա Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի առաջ:


Լոմբարդին նշել է, որ Ստրասբուրգ այցը կլինի կարճատև և կտևի ընդամենը 6 ժամ:

Նույն շարքից