Միջազգային 

Կանադայի կառավարությունը արդիական ռազմական ստորաբաժանում է ուղարկել Մերձավոր Արևելք

Կանադայի կառավարությունը արդիական ռազմական ստորաբաժանում է ուղարկել Մերձավոր Արևելք հիմնական հարվածային-հետախուզական ավիախմբին դիմավորելու համար, որը միջազգային կոալիցիայի կազմում կմասնակցի Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CTV հեռուստաալիքը:


Ռազմական մասնագետների տեղակայման վայրը և այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այդպիսով, կանադացի զինծառայողները Մերձավոր Արևելքում են նախքան այդ շրջան զորք ուղարկելու հարցով ազգային խորհրդարանի պաշտոնական քվեարկությունը:


Երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի պահպանողական կառավարությունը ծրագրում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար ուղարկել վեց F-18 կործանիչ, 2 հետախուզական ինքնաթիռ, 1 ինքնաթիռ-լցանավ, 600 զինծառայող: Ենթադրվում է նաև երկարաձգել 69 կանադացի ռազմական մասնագետների կեցության ժամկետը, որոնք սեպտեմբերի սկզբից, որպես խորհրդատու, իրաքցի և քուրդ զինվորականներին օգնում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ:


Այս հարցով քվեարկությունը պետք է Կանադայի խորհրդարանում տեղի ունենար երկուշաբթի, սակայն շարունակական դեբատների պատճառով այն տեղափոխել են երեքշաբթի:

Նույն շարքից