Սիրիական Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքի համար ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայինների և քուրդ աշխարհազորայինների միջև մարտերում երեք շաբաթում զոհվել է առնվազն 400 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Կազմակերպությունում հայտնել են, որ զոհեր կան երկու կողմերից էլ, նաև՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Այնտեղ նաև նշել են, որ զոհերի իրական թիվը կարող է կրկնակի շատ լինել: