Միջազգային 

Գերմանիայում հրապարակվել են Հելմուտ Կոլի մասնավոր զրույցները լրագրողի հետ

Գերմանիայում Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի նախօրեին գլխավոր իրադարձություն է դարձել «Կտակ. Կոլի արձանագրությունները» սկանդալային գրքի հրատարակությունը, որում լրագրող Հերիբերտ Շվանը հրապարակել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հետ իր անձնական զրույցների բովանդակությունը:

Զրույցների արձանագրությունները հրապարակվել են Գերմանիայի նախկին կանցլերի կամքին հակառակ:

Կանցլերի պաշտոնը թողնելուց մոտավորապես 3 տարի անց՝ 2001 ու 2002 թվականներին, Կոլը մի շարք հարցազրույցներ է տվել լրագրող ու պատմաբան Շվանին. հարցազրույցները պետք է օգտագործվեին Կոլի հուշագրությունների համար: Ընդհանուր առմամբ՝ Շվանը ձայնագրել է 630 ժամ զրույց:

Այն ժամանակ իր վստահելի անձի հետ Կոլը իրեն թույլ է տվել բաց արտահայտություններ մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անգելա Մերկելի հասցեին: Մասնավորապես, վերջինիս հասցեին Կոլն ասել է, որ Մերկելը չէր կարողանում օգտվել դանակ-պատառաքաղից:

Հուշագրությունների առաջին 3 հատորներից հետո Կոլն ու Շվանը վիճել էին, այդ իսկ պատճառով գիրքը չէր ավարտվել: Դրա փոխարեն Շվանը որոշել էր գրել այլ գիրք ու հրապարակել հարցազրույցի ձայնագրությունները:

Ինչպես հայտնում է Focus-ը, Կոլը հիմա էլ պահանջել է, որ իր փաստաբանները հասնեն գրքի վաճառքի դադարեցման:

Նույն շարքից