Ուկրաինայում ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում հակամարտության զոհ է դարձել 3.660 մարդ, 8.756-ը վիրավորվել է, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում զոհերի թիվը 3.627 է (հաշվի առնելով մալայզիական Boeing-ի ավիաղետի զոհերին), վիրավորներինը` 8.446:
«Ապրիլի կեսերից մինչ հոկտեմբերի 6-ը զոհվել է 3.660 մարդ, 8.756-ը` վիրավորվել: Հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 6-ը գրանցվել է մարդկանց մահվան 331 դեպք»,- նշում է վարչության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ որոշ մարդիկ, հնարավոր է, մահացել են մինչ սեպտեմբերի 5-ին հրադադարի հայտարարումը: Սակայն զոհերի մասին տվյալները գրանցվել են միայն այժմ: