ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսում խփել են երկրի զինված ուժերի ուղղաթիռ. երկու օդաչուներն էլ զոհվել են: TASS-ը, հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ ուժայիններին հաջողվել է փրկել 300 ծառայողի կյանք, որոնք արգելափակվել են Իրաքի արևմտյան Ռամադի քաղաքի մոտ:
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Bell 407 բազմաթիրախ ուղղաթիռը խփվել է Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգի (Բաղդադից 200 կմ հյուսիս-արևմուտք) Բայջի քաղաքից հյուսիս: Զինյալները կիրառել են շարժական զենիթահրթիռային համալիր: Իրաքյան ԶԼՄ-ները նշում են, որ դա շաբաթվա ընթացքում խփված երկրորդ ուղղաթիռն է:
Իսկ երկրի Անբար նահանգում մոտ 300 հոգանոց 3 գումարտակների արգելափակումը ճեղքելու մասշտաբային գործողության արդյունքում զինյալները կրել են կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ վնաս, սակայն ոչնչացված ծայրահեղականների ստույգ թիվը չի հաղորդվում:
Հաղորդվում է նաև, որ իրաքյան ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում Էդ-Դալուիա շրջանում ոչնչացվել է 9 գրոհային: