Միջազգային 

Թուրքիայի իշխանությունները երկրում պարետային ժամ են հայտարարել

Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ բնակչության բողոքի ակցիայի ընթացքում մահացել է 15 և վնասվածքներ ստացել տասնյակ մարդիկ, որոշ շրջաններում պարետային ժամ է մտցվել, գրում է РИА Новости-ն:

Փողոցում լինելու սահմանափակումներ օրվա որոշակի ժամերին մտցվել են Դիարբեքիր, Մարդին, Սիիթ, Մուշ, Վան, Բաթմա նահանգներում, որտեղ անկարգությունները վտանգավոր բնույթ են ստացել: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, երիտասարդների խմբերը քանդում են խանութները, ոստիկանների, շենքերի և ավտոմեքենաների վրա քարեր և պայթուցիկ նյութերով շշեր են նետում:

Թուրքական որոշ քաղաքներում քուրդ բնակչության բողոքի ակցիաներ են սկսվել` ընդդեմ Սիրիայի հակամարտությանը Թուրքիայի չմիջամտության քաղաքականության, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակվել են քրդերով բնակեցված Քոբանի քաղաքի վրա:

Նույն շարքից