Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը պատրաստակամ են քննարկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերիի խոսնակը:
Ավելի վաղ, այս գաղափարին իր աջակցությունն էր հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը` թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: