Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հրապարակել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը:
Բրիտանացիները տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին, ով այս տարի արժանացավ իր 6-րդ «Ոսկե գնդակին»:
Երկրորդ տեղում հայտնվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, իսկ եռյակը եզրափակում է վերջինիս թիմակից Սադյո Մանեն:
Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, նա միայն 4-րդն է: