Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում են պաշտոնյաներ ու փորձագետներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից: Համաժողովի առանցքում Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն են, մասնավորապես, քննարկվելու են հարցեր` կապված Եվրասիական տնտեսական միության ստեղծման, դրա նպատակների, զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Մեկօրյա համաժողովը բաղկացած է մի քանի բաժիններից, զեկուցումներով հանդես կգան փորձագետները: Առաջին բաժնում կխոսվի ԵՏՄ-ի` գաղափարից իրականացման ուղու մասին, այնուհետև անդրադարձ կկատարվի ԵՏՄ-ԵՄ(Եվրոպական միություն) հետագա երկարաժամկետ հարաբերությունների հաստատման ձևերին: Հաջորդ բաժինը կկրի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կորպորացիաների ընդլայնում» խորագիրը, անդրադարձ կլինի նաև ԵՏՄ-ի ընձեռած նոր հնարավորություններին ու փոխգործակցությանը, ներդրումներին, կապիտալի տեղափոխմանը միության սահմաններում: