Միջազգային 

Թուրքիայում զոհերի թիվն ավելացել է

 Թուրքիայի տարբեր նահանգներում և քաղաքներում հոկտեմբերի 7-ից սկսված անկարգությունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Ինպես հաղորդում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, իշխանությունների կողմից չթույլատրված ցույցերի ժամանակ զոհվել է 23 մարդ:


Դիարբեքիրում զոհված ցուցարարների թիվն ամենամեծն է` 10, Սիիրթում (Սղերթ)` 3, Մարդինում`  5, Բաթմանում` 1, Մուշում` 1, Վանում` 1, Ադանայում` 1:

 

Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունները համակել են ողջ Թուրքիան: Ստամբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել են 30-ը, որոնցից 8-ը ոստիկաններ են: Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել: Շատ շրջաններում դպրոցներում դասերը որոշ ժամանակով դադարեցվել են:

Նույն շարքից