Միջազգային 

Լավրովը և Քերին հանդիպում կանցկացնեն Փարիզում. Պետդեպարտամենտ

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն Փարիզում: Այդ մասին  հայտնել են Պետդեպարտամենտում: Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Լավրովի եւ Քերիի հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ տեղի ունենալ Փարիզում:


Պետդեպարտամենտում նշել են, որ հոկտեմբերի 12-ին Քերին կայցելի Կահիրե՝ մասնակցելու Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, իսկ այնուհետեւ կուղեւորվի Ֆրանսիա:


«Քարտուղար Քերին այցով կժամանի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ այլ գործընկերների հետ»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

 

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի հաղորդվում:

 

Լավրովի եւ Քերիի միջեւ նախորդ հանդիպումը կայացել է Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին: Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը եւ Մինսկի համաձայնագիրը կատարելու անհրաժեշտությունը, որը կոչված է կարգավորել հակամարտությունն այդ երկրում:

Նույն շարքից