ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Թուրքիա: Սա Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարի առաջին այցն է իր նոր պաշտոնում:
Իր երկօրյա այցի շրջանակում Ստոլտենբերգը Անկարայում հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելի հետ:
Այցի շրջանակում գլխավորապես քննարկվելու են թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարը: