Միջազգային 

Կառավարության հետ դիմակայությունը հասել Է բարձրակետին. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին Է, որ կառավարության հետ իր լարված հարաբերությունները բարձրակետին են հասել «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններից հետո, տեղեկացնում Է  «Նովոստի Գրուզիա»-ն:

 

«Բանն այն Է, որ բարձրակետային իրավիճակների առաջացումը սովորաբար կապված Է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունների հետ: Ելնելով դրանից՝ եթե նա դարձյալ հարցազրույց տա, ապա կլինեն նաեւ հուզումներ»,- ասել Է Մարգվելաշվիլին Forbes Georgia հանդեսում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

   

Իր հարցազրույցում նախագահը նաեւ նշել Է, որ Իվանիշվիլիի հետ վերջին տասն ամիսների ընթացքում չի շփվել: «Ես արդեն տասն ամիս (անձնական) շփումներ չեմ ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ® Միեւնույն ժամանակ նրա երկու հրապարակային հայտարարություններում իմ վերաբերյալ հնչել Է քննադատություն,  որին ես չեմ կարող պատասխանել, քանի որ դրանում քաղաքական ենթատեքստ չի եղել: ՉԷ որ նա չի խոսում այն մասին, թե ես այլ քաղաքական կողմնորոշիչ եմ ընտրել: Խոսքը վերաբերում Է դարձյալ այն արտահայտություններին, որոնք վերցված են մեր անձնական հարաբերություններից, զգացողություններից, հույզերից®  Այդ մասին քաղաքական գործիչները չպետք Է խոսեն»,- նշել Է Մարգվելաշվիլին:

Նույն շարքից