Ռուսաստանը քննադատել է Սիրիայի իշխանություններին թիրախավորող պաշտոնական Անկարայի քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե իսլամիստ ահաբեկիչների դեմ ցամաքային ռազմական գործողություններին կմասնակցեն այն պարագայում, երբ ԱՄՆ գլխավորած կոալիցիան գործողություններ ծավալի Բաշար Ասադի դեմ:
Լավրովն անընդունելի է որակել նմանօրինակ հայտարարությունները: «Ռուսաստանը չի կարող ընդունել ահաբեկչության դեմ պայքարն իբրև պատրվակ օգտագործվող Սիրիայում իշխանափոխության մտադրությունները: Մենք խստորեն քննադատում ենք այս խնդրի վերաբերյալ հնչող հայտարարությունները»,- ասել է Լավրովը: