Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածներից մեկին գտել են թթվածնի դիմակը դեմքին: Այդ մասին հաղորդել Է նիդեռլանդական de Volkskrant հրատարակությունը՝ վկայակոչելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմերմանսին:
«Դուք գիտեք, որ (զոհվածներից) մեկին գտել են թթվածնի դիմակը դմքին: Այսինքն՝ նա ժամանակ Է ունեցել դա անելու: Մենք չպետք Է դա բացառենք»,- հայտարարել Է նախարարն այն ծրագրի եթերում, որի հեռարձակվել Է հոկտեմբերի լույս 9-ի գիշերը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, մինչ այժմ համարվում Էր, թե Ուկրաինայում աղետի ենթարկված մալայզիական հանրանավում բոլոր գտնվողներն ակնթարթորեն զոհվել են: Բացի այդ, Թիմերմանսն առաջին անգամ հայտնել Է ավիաաղետի հանգամանքների՝ երկրում ընթացող հետաքննության մանրամասները:
MH17 չվերթը, որը Քուալա Լումպուրից մեկնել Է Ամստերդամ, աղետի Է ենթարկվել հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Հանրանավում եղել 298 մարդ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: