Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սպասվում է, որ հենց այսօր փաստաթուղթը կքննարկվի Հանրապետության խորհրդում՝ վերին պալատում: Այնուհետ ստորագրման կուղարկվի նախագահին:
Մայիսին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել: ԵՏՄ-ն համարվում է միջազգային իրավասուբյեկտայնություն ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն:
ՌԴ Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին: