Միջազգային 

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը չի սպառնում տարածաշրջանային անվտանգությանը. Աբաշիձե

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը ոչ մի կերպ չի սպառնում տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է ՌԴ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է РИА Новости-ն։

 

Անդրկովկասի վերաբերյալ Ժնևում կայացած հերթական քննարկման մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը սպառնալիք կստեղծի Ադրկովկասի շրջանում ձևավորվող կայունությանը։

 

«Մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կերպ չի սպառնում տարածաշրջանային անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը, առաջին հերթին, սպառնում են և բազմաթիվ խնդիրներ առաջացնում չկարգավորված հակամարտությունները»,- նշել է Աբաշիձեն՝ հավելելով, որ տարածաշրջանային անվտանգության հարցը սովորաբար չի քննարկվում Պրահայում ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր պարբերական հանդիպումների ընթացքում։ Ի դեպ, հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-16-ը։

Նույն շարքից